Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Արմեն Աշոտյան. Մենք դեռ հանդուրժում ենք մեկին, ով մի ամիս առաջ մեր հայրենիքի 25%-ը տվեց թուրքին

Արմեն Աշոտյան. Մենք դեռ հանդուրժում ենք մեկին, ով մի ամիս առաջ մեր հայրենիքի 25%-ը տվեց թուրքին
13.12.2020 | 13:08

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է.

«Մենք դեռեւս հանդուրժում ենք մեկին, ով մի ամիս առաջ մեր հայրենիքի 25%-ը տվեց թուրքին։
Երեկ Արցախում եւս 2 հայկական գյուղ անցան ադրբեջանցիներին։ Սրանք պաշտոնապես ասում են՝ մեզ ինչ, ռուսները թող անհանգստանան։ Ու այդ ֆոնին հայտնվում են երեսպաշտներ, որոնց քննարկման թեման ոչ թե կորսվող Հայաստանն է, այլ իմ վրդովմունքն ու բառամթերքը։ Փաստորեն, կեղծ «ինտիլիգենտների» ատամը հեռացնելուց ավելի շատ է ցավում, քան մեր հայրենիքը՝ քարտեզից հեռացնելուց։ Ինչ ասեմ...Իմ մոտ այդպես չէ»:

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ